ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խափանման միջոցն ընտրագրավով փոխելու միջնորդության ժամանակ ելույթ ունենալով՝ անդրադարձավ դատարանում մեղադրող ու տուժող կողմերի ներկայացուցիչների հայտարարություններին։
«Այս ամբողջ քննարկումը եղել է իմ մտադրությունների մասին։ Մեղադրող կողմն իր հիմնավորումը ենթադրությունների վրա է կառուցում, որովհետև մեջ փաստարկ խոչընդոտելու վերաբերյալ չի բերում։
Ստիպված եմ որոշ բաներ պարզաբանել․ ես առաջին ծանուցումը ստացել եմ հուլիսի 6-ին, եղել եմ Հունաստանում և հայտնել եմ իմ հետ գալու օրը։ Այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարարը հետախուզման մեջ էր։ 10 տարի նախագահ եղած անձնավորոթյունը լավ է հասկանում՝ ինչպես է գործում այդ մեքենան։ Եվ ես 100 տոկոսով գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու և մեծ հավանականությամբ փորձելու են կալանավորել։ Ես այդ հարցը նույնիսկ փաստաբանների հետ չեմ քննարկել։
Այն ժամանակ մեզ հնարավորություն էլ չեն տվել քննարկելու՝ մեկ նիստ, երկու նիստ, գիշերը նիստ, նույն գիշերը կալանավորվեցի։ Ես հստակ գիտեի՝ ուր է գնում և ինչ է ինձ սպասվում։
Դրա այլտերնատիվը հետևյալն էր՝ չես գալիս, բայց աղմուկ են բարձրացնում, որ վախեցավ, փախավ, պատասխանատվությունից խուսափեց։ Ամբողջ կենսագրությունը մեկ քայլի պատճառով փորձելու են վերաշարադրել։ Սա է եղել իմ հետ գալու հիմնական մոտիվացիան։ Որ մարդ կարող է ամբողջ կյանքը ճիշտ ապրել ու մեկ սխալ թույլ տալով՝ ամեն ինչի վրա խաչ քաշել։ Այդպիսի օրինակներ շատ կան, նաև՝ Հայաստանում։ Սա է եղել իմ հետ գալու մտադրությունը և նպատակը։
Ամեն մարդ մտածում է, թե ինչպես կաներ ինքը այդ իրավիճակում և իր կեցվածքի ձևն ուրիշի վրա է բերում։ Եթե էդ մարդն էդպես է մտածում, ես իր նման չեմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Այստեղ եմ ապացուցելու համար, որ վերջում բոլորը արդարացվելու են, այս մարդիկ ուսերի վրա են տանում մեր պետականությունը, մեր բանակը, մեր հաղթանակները։ Էսօր եթե պատրաստ եք էս ամեն ինչի րա խաչ քաշել, մենք թույլ չենք տալու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը