17 09 2019

Իշխանությունն ինքն իրեն դարձրեց մեկ քրեական գործի գերին. Երվանդ Վարոսյան

Իշխանությունն ինքն իրեն դարձրեց մեկ քրեական գործի գերին. Երվանդ Վարոսյան

«Մի կողմից ցավալի է, որ կորսվեց պատմական շանսը, որ իշխանությունը չունենալով ծրագիր, հստակ նպատակ ու բավարար ինտելեկտուալ կարողություններ, ինքն իրեն դարձրեց անցյալի ու անցյալից եկած մեկ քրեական գործի գերին։

Մյուս կողմից, սակայն, կա առավել ցավալի իրողություն. հաջորդ իշխանափոխությունից հետո եկածներին կրկին բարդ է լինելու առաջ շարժվելը, քանի որ իրենց նախկինները պատասխանատվության ենթարկվելու հայտերի տարափ են ներկայացրել ու ներկակացնում։

Ու այսպես քրեական գործից քրեական գործ, մեղադրանքից մեղադրանք, դատարանից դատարան տեղատարափը մշտապես խանգարելու է պետությունն առաջ մղելուն, ամեն ինչ իրական խնդիրների լուծմանն ուղղելուն»,- ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Ընդհանուր իրավասությունների դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ