16 09 2019

Քոչարյանին կալանքի տակ պահելու «ծանր գինը»․ 168.am

Քոչարյանին կալանքի տակ պահելու «ծանր գինը»․ 168.am

168.am-ը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կալանավորված է: Այսօր արդեն դժվար է վիճարկել, որ նրա կալանքը և քաղաքական կյանքից մեկուսացումը նախ քաղաքական խնդիր է Փաշինյանի իշխանության համար, քան դատաքննությունից բխող անհրաժեշտություն։

Քոչարյանի պաշտպանական և քաղաքական թիմը հաջողությամբ կարողացել է ապացուցել այդ փաստը և հիմնավորել նրա՝ ըստ էության քաղբանտարկյալ լինելը։ Եվ այդ հանգամանքը սկսում է ծանրագոյն բեռ դառնալ իշխանության համար։ Այդպես, քաղաքական շրջանակներին վաղուց հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինի վերաբերմունքը վարչապետ Փաշինյանին (և, ցավոք, Հայաստանին) արդեն տևական ժամանակ է, ինչ պայմանավորված է հենց Քոչարյանի գործով։

Մեր հավաստի տեղեկություններով, գործով սկսել են անհանգստացնել իշխանություններին ԱՄՆ դեսպանատնից. նրանք անհանգստանում են, որ արդեն շատ մոտ ապագայոմ եվրոպական կառույցները և մասնավորապես ՄԻԵԴը կարձանագրեն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման ապօրինությունը և ցավոտ հարված կհասցնեն Փաշինյանի առանց այդ էլ սրընթաց նվազող վարկանիշին։ Եվ այս անհանգստություններն անհիմն չեն. ըստ մեր հավաստի աղբյուրների օրերս Քոչարյանի գործով ԵԽԽՎ Նախագահ Լիլիան Մորի Պասկյեն որոշակի հանձնարարկաններ է տվել Հայաստանով զբաղվող ԽՎ մոնիթորինգային խմբին, որն առաջիկայում արտահերթ այցով ժամանելու է Հայաստան:

ԵԽ-ում մեր աղբյուրը փոխանցեց, որ բացի Քոչարյանի բուն գործից, եվրոպացիներին խիստ անհանգստացրել են դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցած ճնշումերը, ինչը նրանք համարել են կտրականապես անթույլատրելի: Այս համատեքստոմ հատկանշական են այս օրերին շրջանառվող այն լուրերը, որ իշխանությունները խուսափում են դատավոր Աննա Դանիբեկյանի վրա ճնշում գործադրելուց, թեէ հասկանում են, որ դա բերելու է Քոչարյանի՝ արդեն վաղը ազատ արձակելու վճռին՝ ՍԴ որոշման հիման վրա: Ըստ ամենայնի, երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու գինը Փաշինյանի համար չափից դուրս ծանր է դառնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ