13 09 2019

Ֆրանսիայի՝ Արցախ այցելած պատգամավորները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Ֆրանսիայի՝ Արցախ այցելած պատգամավորները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի պատգամավորների առնչությամբ:

Արցախ այցելած Ֆրանսիայի պատգամավոր Գի Տեսյեի (Guy Teissier) անունն արդեն ներառվել է ադրբեջանական «սև ցուցակում»: Վալերի Բուայեի (Valérie Boyer), Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնի (Jean-Pierre Cubertafon), Մոհամմադ Լաքհիլայի (Mohamad Laqhila), Դանիել Ղազարյանի (Danièle Cazarian), Գիյոմ Գասպարյանի (Guillaume Casbarian) և սենատոր Պիեռ Ուզուլիասի (Pierre Ouzoulias) անունները կներառվեն «սև ցուցակում»:

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտգործնախարարություն, և նրան բողոքի նոտա է հանձնվել:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել էր Ֆրանսիայի պատգամավորների հետ: Նույն օրը Ֆրանսիայի խորհրդականները հանդիպել էին նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ