11 09 2019

Մի սազ պիտի տանք Նիկոլի ձեռքը և ուղարկենք աշուղության․ Մարգարիտ Եսայան

Մի սազ պիտի տանք Նիկոլի ձեռքը և ուղարկենք աշուղության․ Մարգարիտ Եսայան

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է․

«Նիկոլ ջան, ոտանավոր մի գրի, փլիզզզզզզզզզզ

 

Հայաստանը զուտ երկիր չէ, մոլորված ես տողերում,

Ընկերները Հայաստանում սիրո շուրջ են բոլորվում,

Հայաստանում աշունն այսպես թեժ ու գժոտ է լինում,

Եվ շողում է արեգակը մանուկների աչքերում։

 

Հայաստանը պատմություն է, որից դու չես հասկանում,

Հայաստանը այգեստան է, որին դու տեր չես կանգնում,

Հայաստանը պարուհի չէ, հոգսաշատ է, հոգնատանջ,

Ուր դուդուկիդ ձայնը արդեն ձանձրացրել է մարդկանց։

 

Հայաստանը, հա, մեր տունն է, ու օջախն է բոլորի,

Եվ թավիշդ էս ջերմ տանը արդեն վաղուց տեղ չունի,

Հայաստանը փորձադաշտ չէ, իզուր երկնել մի փորձիր,

Դու բանաստեղծ չես դառնալու, իզուր հույս մի փայփայիր։

 

Հերոսների, հանճարների, գրողների եւ վանքի,

Անունները մի թվարկիր, դա քեզ երբեք չի փրկի։

Հայաստանի անունը դու իզուր քեզ հետ մի կապիր,

Անունները մեր մեծերի իզուր դու մի թվարկիր,

Նստիր տանը եւ մտածիր, թե անունդ ինչ արեցիր

Հ․Գ․ Երեկ տեսա Նիկոլը իր էջում հերթական երկունքն է ունեցել եւ մի ոտանավոր է երկնել, դե, հասկանում եք, հո էդ բանը չէի կարող անտեսել, ահա, նրա ոտանավորի պատասխանը, հուսամ, այլեւս չի փորձի բանաստեղծանալ։ Չէ, մյուս կողմից էլ, եթե սա երկար շարունակվի, մի սազ պիտի տանք ձեռքը եւ ուղարկենք աշուղության»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ