Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որպես զինակից ընկեր, իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով այսօր քաղաքական հետապնդման է ենթարկվում իշխանության կողմից: Սա իրականում առանց «իզմերի», ազգայինը մերժող իշխանության մեյսիջն է ուղղված այն ուժերին, որոնց աջակցությամբ կարողացան խաբել ժողովրդին՝ զավթելով իշխանությունը:
Ռոբերտ Քոչարյանը այն պետական գործիչն է, ով կանգնած է եղել ազատամարտի և պետականաշինության ակունքներում, քաղաքական հետապնդման ենթարկելով նրան, դասալիքների իշխանությունը փաստում է, որ պայքարի է դուրս եկել մեր պետականության դեմ, պայքարի է դուրս եկել Արցախյան ազատամարտի և հաղթանակի գաղափարի դեմ: Մեր երկրի և պետականության, Արցախի համար ճակատագրական օրեր ենք ապրում, կո´չ եմ անում մարտական մեր բոլոր ընկերներին միանալ և դեմ կանգնել այս վտանգավոր գործընթացին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը