«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունը դեռևս չի համագործակցելու որևէ քաղաքական ուժի հետ:
«Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը, բայց էս պահին ես վստահ չեմ, որ այդ քաղաքական պրոցեսի կարիքը կա: Ինձ թվում է` ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը մոտիվացնելու համար եւ Հայաստանը այդ հեղափոխությունը առաջնորդելու համար: Օգտակար է այն պրոցեսը, որը որ հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե լինի ընդդիմություն, իմ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե ամենաընդունելին ա, ինքը ամենապատրաստվածն է այս պահին»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե Միքայել Մինասյանի հետլինի համագործակցություն, այն կլինի գաղափարական հենքի վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը