05 09 2019

Նախարարն ահաբեկել է մարզային ԲԿ-ների ղեկավարներին․ Գևորգ Գրիգորյան

Նախարարն ահաբեկել է մարզային ԲԿ-ների ղեկավարներին․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն ՔՊ նիստը բուռն է անցել...

ՔՊ նիստից հետո, «նախարարին» ասել են, որ մի կերպ վերականգնի իր «բարի անունը» ու «լավ համբավը», այլապես նրան կփոխեն:

Ու ի՞նչ արեց «նախարարը»... նիստից անմիջապես հետո սկսեց ահաբեկել մարզային բուժկենտրոնների ղեկավարներին` պարտադրելով, որ գովեն իրեն և իր վարած քաղաքականությունը, նույն դիմումով զանգեց իր դրածոներին, իսկ ում «ատամը չէր բռնում» ԽՆԴՐԵՑ, որ փոխանցած հսկայական պետպատվերների դիմաց գովաբանեն իրեն...

Գովաբանեցին`«Արաբկիր» ԲԿ (չմոռանանք վերջերս 12 մլրդ դրամից ունեցացած բաժինը 0-18 տարեկանների բուժում կազմակերպելու համար)

«Աստղիկ» ԲԿ (2,7 մլրդ դրամ պետպատվեր)

«Էրեբունի» ԲԿ (ուղղաթիռի մենաշնորհ, ինսուլտների գրեթե մենաշնորհ, հսկայական պետպատվեր)

Չեմ անդրադառնում դրածոներին (նախարարի շրջապատ) և մարզային բուժկենտրոնների տնօրեններին, ում «գովքը» այնքան արհեստական էր, որ նույնիսկ ժպիտ առաջացրեց... դա պարզ էր, քանի որ նրանք գտնվում են «նախարարի» լծակների տակ:

Չեմ քննադատում և ըմբռնումով եմ մոտենում մասնավոր բուժկենտրոնների տնօրեններին, քանի որ «ничего личного, просто бизнесс» գաղափարը միշտ արդիական է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ