05 09 2019

ՀՀ-ն կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու հարցը. ԱԳՆ

ՀՀ-ն կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելու հարցը. ԱԳՆ

Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ մինչ այդ կար կետ, որում նշվում էր, որ ՀԱՊԿ-ն կարող է դիտորդ ունենալ, սակայն այդ ժամանակ դիտորդի անունը չէր նշվում: «Այժմ առաջարկվում է առավել բարձր՝ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել: Դրանց միջև տարբերություն կա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ գործընկերը պետություն է, որը շահագրգռված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացմամբ և կիսում է նրա գաղափարախոսությունը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է այն կետի գոյությունը, որի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող երկրները որևէ գործողություն չեն ձեռնարկի կազմակերպություն անդամի դեմ:

«Տվյալ դեպքում որևէ պետություն չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ առանց ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ