02 09 2019

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան

Բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին. Արկադի Ղուկասյան

«Արցախպրես»-ը գրում է․ «Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը մեր բոլորիս տոնն է, և ակնհայտ է, որ մենք հասել ենք մեր անկախությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նա շնորհավորել է համայն հայությանը և նշել է, որ ամեն մեկ տարին մեր կյանքում արդեն իսկ հաղթանակ է և առաջընթաց:

«Իմ ամենամեծ երազանքն է, որ հայ ժողովուրդը լինի համախմբված: Համախմբվածությունն անհրաժեշտությունն է, որը մեզ հնարավորություն կտա շարունակել մեր հաղթանակները: Մենք մեր շարժումը սկսել ենք միացման գաղափարով, և այսօր էլ բոլորիս երազանքը միացումն է մայր հայրենիքին»,- նշել է Ա. Ղուկասյանը:

ԱՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ վերջին 10 տարիներին չնայած աշխատանքային գործունեություն է ծավալել Հայաստանում, սակայն մշտապես եղել է Արցախում:

Անդրադառնալով 2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին` Ա. Ղուկասյանը նշել է, որ մասնակցելու է որպես ԱՀ քաղաքացի և քվեարկելու է արժանի թեկնածուի օգտին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ