31 08 2019

Երբ գեներալ կոչվածը անմեղսունակ է․ Ռուբեն Հակոբյան

Երբ գեներալ կոչվածը անմեղսունակ է․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ գեներալ կոչվածը անմեղսունակ է

Սպասում էի, որ Վաղարշակ Հարությունյանը զինվորականի իր կոչումը վերականգնելու դիմաց հրապարակային ,,երախտապարտ,, է լինելու Ն.Փաշինյանին… Բայց այսքան ծնկաչոք, զինվորականի պատիվն այսքան անարգող, անմեղսունակին հատուկ այսքան արհեստական ժպիտով։

Ժամանակակիցները կհիշեն, որ ժամանակի ռազմաքաղաքական էլիտան հիմնականում լուրջ չեր ընդունում Վ.Հարությունյանի` նախարար լինելու փաստը: Իրակականում Վազգեն Սարգսյանն էր Պաշտպանության նախարարը և այդ կարգավիճակում Վ.Հարությունյանը հայտնվել էր բոլորովին այլ հատկանիշների շնորհիվ:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, և այս գեներալ կոչվածը, օգտվելով երկրորդ նախագահի այսօրվա կարգավիճակից, առյուծ է կտրել… Երեկ 1in.am-ին տված բամբասանք-հարցազրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դեպքերին և բացահայտ խեղաթյուրելով փաստերը /առաջիկայում, որպես դահլիճում ներկա գտնվողի, մանրամասն կանդրադառնամ հոկտեմբերի 27-ին/, հիմնական ուղերձը` բա թե շնորհակալ եմ մեծարգո պարոն Փաշինյան` կոչումս վերականգնելու համար, ես երախտամոռ չեմ… խոստանում եմ առաջիկայում էլ նոր ,,բացահայտումներով,, հանդես գալ։

Հոկտեմբերի 27-ի առիթով Ռ.Քոչարյանի ակնհայտ սխալներից մեկն այն էր, երբ իշխանատենչ-կարիերիստների մի խմբակ, որոնց թվում նաև Վ.Հարությունյանը, օգտագործելով Վազգեն Սարգսյանի հետ իրենց մտերմությունը և, անբարոյականներին վայել անտեսելով փաստը, որ Վազգենի անշնչացած տաք մարմինը դեռևս նիստերի դահլիճում է, նախագահ Քոչարյանին ներկայացրեց ցուցակ-վերջնագիր` իշխանությունը զավթելու պահանջով: Քոչարյանը պետության ղեկավարին և տղամարդուն վայել պահվածքով դուրս վռնդեց սենյակից /ներկա եմ եղել/: Բայց նախագահը պարտավոր էր այս փաստի առիթով ,,պետական հեղաշրջման փորձի,,-ի հիմքերով քրեական գործ հարուցեր, ինչը չարվեց։

Եվ Վ.Հարությունյանը այսօր յուրովի շնորհակալություն է հայտնում երկրորդ նախագահին և շնորհավորում ծնունդը… Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը և բոլորատեսակ դավադիրները, քծնողները, սրբությունը կորցրած իշխանատենչներն ու հոգեկան խնդիրներ ունեցող պոպուլիստները կստանան իրենց իրական գնահատականը:

Շնորհավոր ծնունդդ, պարոն Քոչարյան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ