29 08 2019

Մարտի 1-ի հետ կապված Ալումյանի հայտարարությունների մասին. «Հրապարակ»

Մարտի 1-ի հետ կապված Ալումյանի հայտարարությունների մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Մարտի 1-ի բուն մեղավորները կրկին ակտիվացել են: Նրանք վախենում են, որ Քոչարյանի գործի հետ կապված այս ամեն ինչն իրենց դեմ կարող է շուռ գալ: Պատճա­ռը «Մարտի 1-ի գործով մեղադրյալ», ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քո­չարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունն է այն մասին, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում: Ավելին, պաշտպանը միֆ է որակել հակառակ պնդումը, իսկ հակառակ պնդման կողմնակիցները, ինչպես գիտեք, 2008թ. մարտի 1-ից այս կողմ ոչինչ լսել չեն ուզում եւ, չնայած այն օրերի ընդդիմության պահվածքին տրված ոչնչացնող գնահատականներին, արդեն 11 տարի է՝ կառչած են բանակի ներգրավվածության միֆից:

«ՀՀ օրենսդրությունն ուղղակիո­րեն թույլ է տալիս եւ միշտ թույլ է տվել օգտագործել զինված ուժերը, մասնավորապես, զանգվածային անկարգությունները ճնշելու նպատա­կով»,- լրագրողներին ասել էր փաստա­բանը եւ հիմնավորումներ բերել, այդ թվում նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանադրությունն ու այդ սահմա­նադրության «թույլտվությամբ» 1996-ին Երեւանի փողոցներ БТР- ներ հանելը:

Ալումյանը Նախորդ Սահմանադրությունից մեջբերել է Մայր օրենքի նախկին խմբագրմամբ 8.2 հոդվածը, նորով՝ 14-րդ հոդվա­ծը. որը, ըստ պաշտպանի, փաստում է, որ զինված ուժերը նաեւ ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար են: Քոչարյանի հակա­ռակորդներն էլ ամուր բռնել են նույն հոդվածի հետեւյալ տողերից. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցե­րում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկո­ղության ներքո են»: Հասկացանք: Իսկ հիմա նաեւ փորձենք հասկա­նալ, թե որքանով էին քաղաքա­կան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների՝ 2008թ. մարտի 1-ի գործողությունները՝ նույն թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից 10 օր անց: Եթե պետական շենքերը գրավելու եւ այդ շենքերում գիշերելու մասին կոչերը քաղաքական կոչեր են, հարց չկա, եթե քաղաքական պայքարի ձեւեր են ոստիկանության պահանջին չենթարկվելը, վրաններում «Մոլոտովի կոկտեյլներ», երկաթյա ձողեր ու «ոզնիներ» կուտակելը, դարձյալ հարց չունենք, եթե քաղաքական գործիչներ են ոստիկանությունից մահակներ խլելու, բարձրաստիճան ոստիկանների մեքենաներն այրելու, խանութներ թալաներս փաստերով ուրախացողներն ու 10 զոհը նորմալ համարողները, դարձյալ հարց չունեմ: Բայց չէ՞ որ դա այդպես չէ, չէ՞ որ քա­ղաքական պայքարն ու փողոցա­յին անկարգությունները տարբեր կատեգորիաներ են, չէ՞ որ փողո­ցային անկարգությունները, իշխա­նությունների, թե ընդդիմության կող­մից հրահրված, սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում է քաղաքական պայքարը:

Այնպես է ստացվել, որ Հայաստանում այսօր իշխանության է եկել Ռո­բերտ Քոչարյանի թիվ 1 հակառա­կորդը՝ Նիկոլ Փաշինյանը: Ինձ թվում Է, որ նրան ևս անհանգստացրել է Քոչարյանի պաշտպանի հայտա­րարությունը, որով, ըստ էության, հերթական անգամ հօդս է ցնդել երկրի նախագահին ներկայացված «սահմանադրական կարգը տապա­լելու» մեղադրանքը: Եվ հիմա ինչ է լինելու, երբ արդեն սպառվում են Քոչարյանին կալանքի տակ պահելու Փաշինյանի եւ նրա իրավաբաննե­րի փաստարկները: Հասկանալի է, Մարտի 1-ի գործը նրանք ընդհանրա­պես տապալեցին, եւ արդեն գրեթե հույս չկա, որ որեւէ մեկը երբեւէ պա­տասխան կտա սպանությունների համար: Խնդիրն այլ է այսօր:Ամեն օր ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրակա­նացվում, ընդ որում՝ ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, դատաիրավւսկան ողջ համակարգի եւ, այո, բանակի ներգրավմամբ:

«Ցանկացած բանական քաղա­քացի կարող է ինքնուրույն ընթերցել սահմանադրական կարգավորումը ու համոզվել, որ այն բացառում է բանակի օգտագործումը ներպե­տական հարցերում: Հայաստանի անվտանգության համար սպառնա­լիք են եղել ոչ թե խաղաղ հանրահավաքները, այլ նախագահական ընտրությունների համակարգված կեղծումը, որի նպատակը եղել է քրեաօլիգարխիայի իշխանության երկարաձգումը՝ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով: ԶՈւ-երը Քոչարյանի հրամանով դուրս են բերվել քաղաքական չեզոքության ռեժիմից՝ վտանգելով ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաեւ անվտանգությունն առաջնագծում»,- գրում է Փաշինյանի «հինգերորդ շարասյան» դերակատարում ստանձնած քաղաքական ուժի լրատվական կայքը: Բա չասե՞ս՝ այ..., դուք, որ այսօր որպես «ընդդիմություն»՝ Նիկոլի հետ իշխանություն եք, ինչ արեցիք Ազա­տության հրապարակի, Իջևանի, Բաղրամյան փողոցի խաղաղ ցուցա­րարների հետ, ինչ եք պատրաստվում անել Ամուլսարի հանքի շահա­գործմանն ընդդիմացող ջերմուկցիներին: Հանուն ինչի է այս ամենը: Միթե սրանով չեք փորձում պահել կարգուկանոնը երկրում: Եվ ինչ եք անելու, երբ ցուցարարների ձեռքին երկաթե մահակներ հայտնվեն, ինչ­պես հեռավոր 2008-ին: Հրաժարա­կա՞ն եք տալու: Ինչ-որ չեմ հավատում: Դուք ոչ միայն հայոց բանակը կհանեք ժողովրդի դեմ, այլեւ օտարներից զորք կխնդրեք՝ «անգրագետ պողոսներին» ցրելու եւ ձեր իշխանությունը երկա­րաձգելու համար:

Եվ գոնե հիմա, երբ, թվում է, հասկացել եք, որ վաղը-մյուս օրը Քոչարյանն ազատվելու է կա­լանքից, մի ծիծաղեցրեք մարդկանց ձեզ վրա, ընդունեք վտանգավոր նախադեպ դարձած ձեր սխալն ու հանգիստ նստեք տեղներդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ