ԱԺ խմբակցության նիստում Ամուլսարի հարցով կարծիքներ հնչել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը:
Նա նշեց, որ մնացել են «նույն մոտեցմանը՝ սպասել կառավարության քայլերին, սպասել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին»:
Հարցին՝ Ամուլսարի հարցում կկանգնի՞ ակտիվիստների կողքին և կհրաժարվի՞ մանդատից, ինչպես խոստացել էր, պատգամավորն ասաց.
«Ես չեմ պնդել, որ դրա համար մանդատը վայր կդնեմ, իմ բառերը հստակեցված ասեք: Եթե կարիքը եղավ, ակտիվիստների ու ոստիկանների միջև կանգնելու կարիք եղավ, առաջիններից մեկը ես կկանգնեմ, իսկ որ մանդատը վայր կդնեմ, դրա մասին խոսք չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը