23 08 2019

Դավադրության տեսությունը և արյան գինը․ Նարեկ Մանթաշյան

Դավադրության տեսությունը և արյան գինը․ Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում իշխում էին ուժեր, ովքեր երկիրը քանդելով, թալանելով ու սպանություններով էին զբաղված, հետո նրանք Արցախը բերեցին միակ մեղավոր մեր վատ կյանքի, հետո այս ուժերն ուժով իշխանությունից հեռացվեցին, և սկսվեցին դավադրությունները. իրենք մտածում էին, որ իշխանությունն ամբողջովին պատկանում է Վազգեն Սարգսյանին, և Ժողովրդական սերն էլ մեծ է՝ հանդեպ Կարեն Դեմիրճյանի, և կազմակերպեցին ռևանշիստական քայլ՝ հոկտեմբերի 27, նույն օրը ներկայացրին այս հայտնի ցուցակը՝ վստահ լինելով, որ հաղթեցին, սակայն չէին հաշվարկել, որ նախագահն այնքան ուժեղ է, որ իրենց դավադիր սրիկայությանը տուրք չի տա, հետո նույն ուժերը նույն փորձը կատարեցին 2008-ին՝ կրկին սպանություններ հրահրելով, և կրկին նույն ուժեղ ձեռքը կանգնեցրեց այդ սրիկաներին։

Հետո նրանք ստեղծեցին այլ պլան, սկսեցին աշխատեցնել իրենց տիկնիկին, անձնապես չերևացին, և ստացվեց հեղափոխություն, պատահական չէր, որ հեղափոխությունից հետո ռևանշիստներն առաջինը քաղաքական վենդետան սկսեցին հենց այդ ուժեղ ձեռքից՝ Ռոբերտ Քոչարյանից, և այսօր այդ ցուցակի մարդիկ տարբեր առիթներով ի հայտ են գալիս, ստանում են պաշտոններ, վերականգնվում կոչումների և այլն, սակայն ճանաչելով դրանց նենգ տեսակը՝ կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իրենց տիկնիկը սկսի իրենց խանգարել և իրենց հատուկ ձևով հրաժեշտ կտան Նիկոլին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ