21 08 2019

Ամուլսարի հարցում Փաշինյանը քաղաքականապես պարտված է. Բենիամին Մաթևոսյան



«Այն պահից, երբ Փաշինյանը թույլ տվեց, որ դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակվեին, այս պարտիայի արդյունքում նա պարտվող էր դուրս գալու: Իշխանություններն ամբոխի հույզերին տրվեցին և թույլ չտվեցին, որ խոշորագույն ներդրողն իր գործողությունները շարունակի իրականացնել»,- Yerevan.Tօday-ի տաղավարում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Անդրադառնալով  այն դիտարկմանը, որ երկրի օրակարգը պտտվում է մեկ դատավարության՝ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ, Մաթևոսյանը նկատեց.«Այստեղ պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ Փաշինյանը փորձում է Քոչարյանից վրեժ լուծել այն բանի համար, որ 2008 թվականին իրենց չթողեցին գալ իշխանության: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Նիկոլ Փաշինյանին,  ցավալի է, որ պետության ղեկին գտնվող մարդը փորձում է իր անձնական խնդիրները դարձնել պետության օրակարգային հարցեր»:

Մանրամասն՝ տեսանյութ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ