Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Դա նշանակում է, որ եթե մեծամասնությունը տրոհվում է, ապա կառավարությունը կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը հրաժարական է տալիս ու եթե նոր խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, այսինքն՝ ԱԺ- ի վիճակի չի լինում կառավարություն ձևավորել խորհրդարանական ճգնաժամ է սկսվում, որն արտահերթ ընտրություններով է հանգուցալուծվում։
Ներկայիս քաղաքական դաշտը փլուզված է և մեծ հարցական է, թե արդյոք նոր խորհրդարանն ի վիճակի կլինի՞ գործուն մեծամասնություն ունենալ։ Դա կարող է հանգեցնել առհասարակ կառավարման ճգնաժամի։
Հնարավոր լուծումը շարժումն է, այսինքն՝ լայն նախընտրական կոալիցիա, սակայն գաղափարական առումով նման շարժման բազա դեռևս չկա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը