«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․
«Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։
Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։
Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, փաստաթղթի անունն ու բովանդակությունը հրապարակվում է վարչապետի կողմից, իսկ փաստաթուղթը մնում է գաղտնի։
Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի։
Իսկ եթե, ինչպես դուք եք պնդում, Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը փաստացի ձախողված է և գտնվում է կաթվածահար վիճակում, ապա դրա համար գոյություն ունի միայն մեկ պատասխանատու անձ և այդ անձը Դուք եք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը