Ռուսաստանում հանդիպել են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարները։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հայ բժիշկների և սակրավորների ներդրումը Սիրիայում հումանիտար աջակցման գործում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Շոյգուն և Դավիթ Տոնոյանը կարծիքներ են փոխանակել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ ծրագրերի, ինչպես նաև Սիրիայում հումանիտար աջակցման ժամանակ բժիշկների և սակրավորների համատեղ աշխատանքի վերաբերյալ: Սերգեյ Շոյգուն նշել է, որ հազարավոր մարդիկ բուժօգնություն են ստանում, հայ վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են կատարել:
«Դա ահռելի աշխատանք է, որը չի կարող չնկատվել, և, անշուշտ, իր ներդրումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում»,- ասել է է ՌԴ ՊՆ-ն:
Նա նաև նշել է, որ ՌԴ եւ ՀՀ ռազմական գերատեսչությունների հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս ասել, որ դեռեւս շատ անելիքներ կան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը