16 08 2019

Նիկոլ Փաշինյանի շրջապատում գործազուրկների թիվը հաստատ նվազել է. Hayeli.am

Նիկոլ Փաշինյանի շրջապատում գործազուրկների թիվը հաստատ նվազել է. Hayeli.am

Hayeli.am-ը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: 

Եթե վարչապետը անկեղծություն ունենար հրապարակելու նաև, թե քանի աշխատատեղ է նվազել և ինքն ինչ նկատի ունի՝ ասելով գործազուրկների թվի նվազում, գուցե և գրառումն ավելի իրատեսական համարվեր:

Հարկային պրեսսինգի արդյունքում թաքնված աշխատուժի մի հսկայական ծավալ օրինական գրանցում է ստացել, որն էլ հանգեցրել է պաշտոնական վիճակագրության մեջ գործազրկության թվի փոփոխությանը: 

Իրականում ոչ բոլոր գործազուրկներն են, որ հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Իսկ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ գործազուրկներ (պաշտոնապես գրանցված) համարվում են աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ և աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Միայն պետական համակարգում ծայր առած լայնածավալ կրճատումների և օպտիմալացումների հաշվին բազմաթիվ մարդիկ գործազուրկ են դարձել, բայց եթե նրանք չեն հաշվառվել զբաղվածության պետական ծառայությունում, կնշանակի վարչապետի գրառումը նրանց չի վերաբերվում:

Ընդհանրապես գործազուրկների թիվն ուղիղ համեմամտական է նոր աշխատատեղերի ստեղծման հետ. Սա սոցիալ-տնեսական վերլուծության տարրական կանոններից է: Նմանանատիպ մի գրառում էլ Փաշինյանն արել էր նոր աշխատատեղերի հետ կապված: Այն ժամանակ էլ վարչապետը գրել էր, թե զբաղվածությունն ավելացել է: Իրականում խոսքը նախկինում ստեղծված, սակայն պաշտոնապես չգրանցված աշխատատեղերի մասին էր, որոնք հարկային վարչարարության արդյունքում այժմ գրանցվել են, որովհետև եթե ստեղծված լիներին նոր իրական աշխատատեղեր, ապա անպայման պետք է տեղի ունենար նաև տնտեսության և ներդրումների աճ: Իսկ նման բան առայժմ տեղի չի ունեցել: Խնդիրը մոտավորապես նույնն է նաև գործազրկության թվի դեպքում: Ստացվում է, որ գործազուրկների թիվը նվազել է, սակայան նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, տնտեսությունը չի աճել, ներդրումները՝ նույնպես:

Այսինքն՝ նախկին գործազուրկներն ինքնակամ դարձել են աշխատանք ունեցողներ: Թե ինչպես՝ թերևս կբացատրեն Ազգային վիճակագրական ծառայությունում: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվն ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Ի դեպ, ԱՎԿ-ն դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Բագրատյանի այս գրառումը: Հայաստանի նման փոքր երկրւմ, որտեղ շատերը միմյանց ճանաչում են, գործազուրկների թվի կրճատումը կամ ավելացումը այնքան ակնառու իրողություններ են, որ առանց վարչապետի ու ԱՎԿ-ի էլ մարդիկ տեսնում են՝ իրենց շրջապատում քանի մարդ էգործազուրկ դարձել, քանիսը՝ աշխատանք գտել:  Վարչապետ Փաշինյանի գրառումը թերևս իր անմիջական շրջապատի համար ճիշտ է. այնտեղ գործազուրկների թիվը, հաստատ, նվազել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ