15 08 2019

Ձեր միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ․ Արփինե Հովհաննիսյան

Ձեր միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը գրում է․

«Ուրախ եմ, որ Արամ Բարսեղյանը ազատության մեջ է։ Նրան ճանաչողները այդ թվում՝ ես գիտենք իր մարդկային որակները։ Բայց միայն այն, որ նա ազատության մեջ է չի մեղմացնում ՀՔԾ-ի՝ որպես հայ իրավական մտքի վերջին առկայծող փարոսի բարոյական, իրավական ու քաղաքական մեղքը։ Ձերբակալել մեկին, ով չի խուսափել, ընդունել է իր մեղքը ու պատրաստ է եղել վերականգնել վնասը ունակ է միայն նա՝ ով չի ամաչում իր հայելային արտացոլումից։

Իսկ Դուք տիա՛րք ավաղ արդեն նույնիսկ հայելային դիմագիծ չունեք։ Ձեր պատկերացրած արդարությունը հասնում է մինչեւ ձեր քաղաքական քինախնդրության սահմանը, ձեր իրավական միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ, իսկ բարոյական ու էթիկական նորմերը սահման չունեն՝ քանզի չկան։Կեցցե այն Հայաստանը, որտեղ պիտի ձերբակալվի Արամը Հին ու Նոր Հայաստանի վատնողների փոխարեն կամ զուգահեռ»։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի ընկեր և վարորդ Արամ Բարսեղյանն ազատության մեջ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ