12 08 2019

Հակահեղափոխական Կուխչինսկին․ լեհերն ընդդեմ հպարտների․ 7or.am

Հակահեղափոխական Կուխչինսկին․ լեհերն ընդդեմ հպարտների․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական է տալիսկառավարական ինքնաթիռիօգտագործման հետ կապվածսկանդալի պատճառով։

Լրագրողներին հայտնի է դարձել, որ Կուխչինսկու ծառայողականթռիչքների ժամանակ ինքնաթիռումանհիմն գտնվել են նրա ընտանիքիանդամները, ինչպես նաև իշխողկուակցության քաղաքականգործիչներն՝ իրենց ընտանիքների հետ:Դա էլ հանգեցրել է սկանդալի։

Եվ այսպես, խոսնակը հրաժարական է ներկայացրել հասարակական կարծիքի ճնշման տակ։ Իսկ հասարակական կարծիքը միանշանակ է եղել՝ պետական ինքնաթիռը չի կարելի «բուդկայի» պես սեփականաշնորհել և պաշտոնական դիրքի չարաշահմամբ այն դարձնել ընտանեկան փոխադրամիջոց։

Ի դեպ, Լեհաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական ներկայացնելով՝ ակամայից «մեսիջ» է ուղարկել ՀՀ քաղաքացիների հպարտ հատվածին ու հանդես եկել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը սիրում է պետության ղեկավարին սպասարկող տրանսպորտային միջոցներով (ինքնաթիռ, ուղղաթիռ) իր հետ շրջագայության տանել նաև ընտանիքի անդամներին։

Բարեգործական հիմնադրամների տիրուհի Աննա Հակոբյանը հիմնավորում էր պետբյուջեի հաշվին Փաշինյանի հետ իր թռիչքներն այն հանգամանքով, որ շատ է սիրում իր ամուսնուն, որ միևնույն է ինքնաթիռը թռչում է և այնտեղ ազատ տեղեր կան, որ հյուրանոցի համարը միևնույն է Նիկոլին հասնում է, և որ դրա մեջ վատ բան չի տեսնում։

Ինչ մնում է ուղղաթիռին ու ընտանեկան շրջագայություններն այդ փոխադրամիջոցով կազմակերպելուն, ապա դա էլ է նույն հիմնավորումներով մատուցվում, գումարած՝ ուղղաթիռի շարժիչը չվնասելու ցանկությունը։

Հիմա երբ լեհ խոսնակը նույն բաներն անելու համար հրաժարական է տալիս, քանզի հանրային կարծիքը Լեհաստանում դա է պահանջում, ստացվում է, որ Կուխչինսկին հակահեղափոխական է։ Քանզի միայն հակահեղափոխականն այդպիսի օրինակ կծառայեր Նիկոլի համար։ Բայց դե լեհական սադրանքներին չեն տրվի Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Համ էլ մեզ մոտ, ի տարբերություն Լեհաստանի, հպարտ քաղաքացիների քանակը շատ է, և այդ հպարտությունը Փաշինյանին հնարավորություն կտա շարունակել ընտանեկան վոյաժները՝ պետության հաշվին։ Հեղափոխության թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական բնույթը հենց դա է նշանակում։

Լեհերը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ մեր հպարտներին հասնեն, իսկ խոսնակը թույլիկի մեկն է, որ լրագրողների գրելուց հետո հրաժարական է տալիս։

Փաստորեն, լեհերը «чар у нахандз» ժողովուրդ են։ Չուզողություն են անում։ Ինքնաթիռը միևնույն է թռչում է։ Թե ասա ի՞նչ եք կպել, թե բա տնեցիներին է պետբյուջեի հաշվին հետը թռցրել խոսնակը և պետք է հրաժարական տա։ Փոխանակ ֆեյսբուքներում գրեն «apri mer tagavor xosnaky, es utem ira jujul u mermen ira knga janin», կանգնում քննադատում են ինքնաթիռը ընտանեկան փոխադրամիջոց սարքելու համար։ Շատ հակահեղափոխական ժողովուրդ են լեհերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ