Բիշկեքի կենտրոնական հրապարակում ոստիկանությունը ցրել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցների բողոքի ցույցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ակցիային եղել է մոտ 500 մարդ, ովքեր ագրեսիվ են եղել տրամադրված։ Նրանք սկսել են սուլել, գոռալ։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հանձնվեց ուժայիններին և ձերբակալվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը