07 08 2019

Եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, միջամտելու եմ. Արկադի Ղուկասյան․ Armlur.am



Armlur.am-ը գրում է․ «Ցանկացած արցախցու երազանքը միասնությունն է Հայաստանի հետ։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախկին նախագահ Արկասի Ղուկասյանը։ Նա նշեց, թե դրա ամենակարճ ճանապարհն Արցախի անկախությունն է։

Ղուկասյանի հետ խոսեցինք նաեւ առաջիկա ներքաղաքական զարգացումների, մասնավորապես սպասվող նախագահական ընտրությունների մասին։ Վերջինս նշեց, թե չի պատրաստվում առաջադրվել, քանի որ համարում է 10 տարի ղեկավարումն արդեն իսկ բավական է իր համար, եւ կրկին առաջադրվելու ցանկություն չունի։

«Ես չեմ գտնում, թե միսսիա ունեմ անելու, բայց մի անգամ ասել եմ՝ ուզում եմ կրկնել․ Աստված չտա՝ Արցախում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի։ Եթե Արցախում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի և դա պայմանավորված լինի արտաքին կամ ներքին դավադրության հետ, բնական է՝ ես իմ դերակատարումը ունենալու եմ», – նշեց նա։

Ղուկասյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի աջակիցների ստորագրահավաքին, նշեց, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում և հավելեց, թե Արցախում դավադրությունն անհնար է։ «Արցախում դավադրությունն անհնար է, և կատարողը կպատժվի։ Որպես հասարակ Արցախցի՝ միջամտելու եմ», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ