Փաշինյանը օգոտսոսի 5–ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Զարեհ Սինանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի օգոստոսի 6-8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ):
2. Տիգրան Ավինյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:
Այլ որոշմամբ Փաշինյանը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին, ինչպես նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն:
Նույն ժամանակահատվածում և նույն երթուղով վարչապետը ևս մեկ գործուղման որոշում է ստորագրել։
«1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն:
2. Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,– ասվում է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը