05 08 2019

Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք. Արգիշտի Կիվիրյան

Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք. Արգիշտի Կիվիրյան

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ձախողված երկիր ա... Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք, գրավելու բան էլ չի մնացել: Դարեր ի վեր պատերազմող երկրի կողմից նման հայտարարությունները հնչել են որպես հակառակորդին ուղղված հարձակման առաջարկ եւ կապիտուլյացիայի պատրաստակամություն... 

Ծայրահեղ վտանգավոր բան է պատերազմող երկրում ունենալ խիստ անպատասխանատու ղեկավար, որին ի պաշտոնե հասանելի են երկրի գաղտնի փաստաթղերը։ Արդեն չեմ զարմանա, եթե վաղը «Հայկական ժամանակ» օրաթերթը սկսի տպագրել անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության բոլոր գաղտնի փաստաթղթերը։

Որ ասում էի, սա չարիք է դառնալու հայ ազգի գլխին, եւ ամենավտանգավորը, որ մարդը չի էլ գիտակցում՝ ինչ կարելի է անել, իսկ ինչը՝ ոչ...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ