03 08 2019

Սկսվել և շարունակվելու է բավականին շատ ռազմական տեխնիկայի ներկրում․ ԳՇ պետ

Սկսվել և շարունակվելու է բավականին շատ ռազմական տեխնիկայի ներկրում․ ԳՇ պետ

Յուրաքանչյուր զինծառայողի հետ կապված դեպք մեզ համար ցավալի է, բայց եթե հասարակության մեջ ինքնասպանություն չլիներ, չէր լինի նաեւ բանակում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց

Հարազատների՝ ինքնասպանության վարկածին չհավատալու դիտարկմանը ԳՇ պետն այսպես արձագանքեց. «Բոլոր պատասխանները կտա իրականացվող հետաքննությունը եւ դատարանի որոշումը։ Հարազատների ընդունելը կամ չընդունել չեմ կարող մեկնաբանել, դա անձնական գործ է, եւ քրեական գործի շրջանակներում կպարզվի։ Երկու ինքնասպանությունը ցավոք սրտի ժամանակային առումով համընկան։ Յուրաքանչյուր զինծառայողի հետ կապված դեպք մեզ համար ցավալի է, բայց դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ եթե հասարակության մեջ չլիներ ինքնասպանություն, չէր լինի նաեւ բանակում»։

ԳՇ պետը նաև շեշտեց՝ եթե մեղավորներ կան, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Սահմանը տեխնիկական միջոցներով հագեցնելուն անդրադառնալով՝ Արտակ Դավթյանը նշեց․ «Նախկին տեսախցիկներից հրաժարվեցինք, քանի որ կան ավելի լավ տեսախցիկներ՝ ավելի լավ պայմաններով, մեր պահանջները մշտապես փոխվում են, բացի օպտիկաէլեկտրոնային սարքավորումներից հիմա զարգացնում ենք ռադիոլոկացիոն ցանցը, ցամաքային նշանակակետերի եւ նշանակման հարցերում։ Գործընթացը մշտապես զարգացման մեջ է»։

Նոր սպառազինությունների վերաբերյալ ԳՇ պետն ասաց. «Եվ այս տարի, և երկրորդ տարվա ընթացքում արդեն պայմանագրերի հիմնան վրա սկսվել է և շարունակվելու է բավականին շատ ռազմական տեխնիկայի ներկրում։ Ընդ որում՝ ռազմական տեխնիկան վերաբերում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանությանը, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին, ինչպես նաև ավելացվում են հետախուզության կրակային հզորությունները մեր ԶՈՒ–ում»։

Արտակ Դավթյանը նաև նշեց, որ լարվածություն պարբերաբար լինում է  հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի, Գեղարքունիքի մարզի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ։

«Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն եղել է, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, լարվածություն չկա։Ամսվա ընթացքում 1-2 անգամ ունենում ենք լարվածության աճ, որից հետո՝ նվազում  կամ կրակոցների դադարում։ Պետք է հասկանանք, որ շփման գիծը օրգանիզմ է,   որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում։ Երկկողմանի գործընթացներ են, յուրաքանչյուր  կողմն ունի իր նպատակները, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ