03 08 2019

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթի սահմանումը Սկրիպալների գործով։ Պատժամիջոցները գործելու են 12 ամիս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«ԱՄՆ-ն հայտարարում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթի սահմանման մասին Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիա Սկրիպալին Մեծ Բրիտանիայում 2018 թվականի մարտի 4-ին սպանել փորձելիս «Նովիչոկ» քիմիական  նյութն օգտագործելու համար»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու 2019 թվականի օգոստոսի 19-ին։ Դրանք ներառում են պետպարտքի սահմանափակումներ և պահանջներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին, Մոսկվային վարկեր չտրամադրելու մասին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ