ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ-2019»–ին։
Ֆեյսբուքյան էջում վարչապետը տարածել է իր ելույթի տեսանյութը և գրել․«Ելույթ եմ ունենում «Մելանտե» հայկական ընկերության շապիկով, «Իգիթյան» ընկերության ջինսե տաբատով, «ՍԱԼԻ» հայկական ընկերության գոտիով, AWI հայկական ընկերության ժամացույցով եւ «Դուխով» գլխարկով»։
Հուլիսի 29-ին Սևանի ափին մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում է 120 ստարտափ Հայաստանից և աշխարհի 45 երկրից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը