01 08 2019

Պուտինը հանձնարարել է բանակը ներգրավել անտառային հրդեհների մարմանը

Պուտինը հանձնարարել է բանակը ներգրավել անտառային հրդեհների մարմանը

ՌԴ Վլադիմիր Պուտինը հրահանգել Է Սիբիրում և Հեռավոր Արևելքում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավել ՊՆ ուժերին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Քննարկելով արտակարգ իրավիճակների նախարարի զեկույցը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը ցուցում Է տվել ներգրավվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի տարածքներում բռնկված հրդեհների մարմանը»,-հայտնել են Կրեմլից՝ հավելելով, որ Պուտինը հանձնարարել է մինչև հատուկ հրահանգը ԶՈւ խմբավորումն Իրկուտսկի մարզում պահպանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ