01 08 2019

Նահատակների շիրիմներն են պղծվում, իսկ վարչապետը պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել. Աշոտյան

Նահատակների շիրիմներն են պղծվում, իսկ վարչապետը պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել. Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Եռաբլուրում կատարված սրբապղծության  արարքներին՝ Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը վնասելու, պղծման գործողություններին, ինչպես նաև իշխանությունների քայլերին, գրել է.

«Արձակուրդում եմ, բայց ուղեղս չի անջատվում։

Հեռվից նայելով մեր երկրի անցուդարձին՝ մի տեսակ բանականության մեջ չի տեղավորվում։

Ո՞նց է սա հնարավոր։

Երկրիդ հերոսական նահատակների շիրիմներն են պղծվում…

Երկրիդ վարչապետը, սաղ հարցերը թողած, պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել…

Երկրիդ ուժային-իրավապահները  ընկել են իմ և ընկերներիս վրա կեղտ բռնելու և գործ թխելու հանձնարարականների ձեռքը կրակը։

Երկիրս երկիր է, իսկ մենք բոլո՞րս… Ո՞նց անջատել զանգվածային ինքնաոչնչացման այս հրեշավոր մեխանիզմը։

Ես Նիկոլի նման վարչապետ չէ, էհ, հարևան չէի ուզենա ունենալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ