01 08 2019

Այդ պաշտոնյաներից ո՞վ կուզենա, որ իրենց երեխան համասեռամոլ լինի. Պատգամավոր



«Նման մթնոլորտ, որ դատական համակարգն այսչափ ընկճված լինի, երբեք չի եղել: Ինչ է նշանակում դատավորին արգելել մտնել իր աշխատասենյակ, կես ժամ հետո դատավորն ինչպե՞ս է որոշում ընդունելու: Չի կարող ընկճված դատավորն անաչառ լինել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված քննարկումներին, պատգամավորը նկատեց .«Մեր օրենսդրության մեջ սահմանված են բազմաթիվ դրույթներ, որոնք բռնության դեմ են: Ի՞նչ կա կոնվենցիայի մեջ, որ չկա մեր օրենսդրության մեջ, այստեղ բռնության խնդիրը չի:  Պարզապես այնտեղ կան մեկ-երկու արտահայտություն՝ զուգընկերների մասին, տղամարդու և կնոջ դերի փոփոխության մասին, որ վաղը-մյուս օրը վավերացնելուց հետո ասեն, այլ տարբերակ չունեք, քան թույլատրել նույնասեռականների ամուսնությունը, անցնեն երեխաներ որդեգրելուն: Սա ազգասպան գործընթաց է»:

Մեր այն դիտարկմանը, թե պրակտիկորեն դա հնարավո՞ր է, հայկական մենթալիտետը կընդունի՞ նման բաներ, պատգամավորըհ նկատեց.«Պրակտիկորեն մի քանի տարի առաջ հնարավոր կարո՞ղ էինք համարել, որ նույնասեռականները կարող են փողոցում հարձակվել համազգեստավոր ոստիկանի վրա և հայհոյել»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ