«Շատ անգամ մեզ մեղարդում են, որ մենք քոչարյանական ենք, բայց եկեք կենտրոնանանք: Մեզ մեղադրում են, որ մեզ աջակցում են ինչ-որ տեղից: Մեր երկրում ստեղծվել է իրավիճակ, որ ատելություն սերմանող մարդիկ ասում են, եթե Քոչարյանի մասին լավ բան ես ասում, ուրմեն քոչարյանական ես»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Նա հայտարարեց, որ թեպետ ՀՀ երկրորդ նախագահին սատարել է ձերբակալման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է, սակայն հավաստիացնում է, որ որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի հետ. «Իրավիճակ է, որ եթե ես խոսում եմ, եթե Նիկոլին չեմ պաշտպանում, ուրեմն ինձ ինչ որ մեկն աջակցում է»,- ասաց Բաբայանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը