ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության լրատվական ծառայությունից։
ՀՀ վարչապետի պարտականությունները ստանձնած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Զոհրաբ Մնացականյանին կտրամադրվի 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 1-9-ը ներառյալ:
Զոհրաբ Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը