«Նոր կառավարության նկատմամբ դեռևս վստահություն չկա: Ես շատ անգամ եմ քննադատել, որ կառավարության ծրագրում որևէ հստակ թիվ ու ցացանիշ, հստակ ուղեգիծ այն մասին, թե ուր ենք մենք գնում, չկա: Այնպես որ, այն, թե ներդրողները պետք է հերթ կանգնեն և գան Հայաստան, շատ միամիտ է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը՝ անդրադառնալով կառավարության տնտեսական քաղաքականությանը:
Անդրադառնալով իշխանության կողմից հնչած այն մտքին, թե ներդրումներ չեն եղել կոռուպցիայի պատճառով, Ապիկյանը նկատեց, որ միայն կոռուպցիայի բացակայությունը չի կարող խթան հանդիսանալ ներդրումներ համար:
«Բազմաթիվ օրինակներ կան, որ երկրը կարող է լինել կոռումպացված, բայց նաև կարող է ունենալ զարգացած տնտեսություն: Երբ այսօր հայտարարվում է, որ կոռուպցիա չկա, ապա մենք այլևս չպետք է լսենք կոռուպցիոն բացահայտումների մասին, բայց այդպիսիք լսում ենք»,- ընդգծեց Արեն Ապիկյանը:
Անդրադառնալով վարչապետի և նրա թիմի կողմից հաճախ ժողովրդի անունից հանդես գալու հանգամանքին, Ապիկյանն այն բնութագրեց որպես պոպուլիզմ, ընդգծելով.«Պոպուլիզմ, այսինքն արվում է մի բան, որը հաճո է ժողովրդին: Տեսեք, եթե նայենք վերջին մեկ տարում կառավարության գործողությունները, ապա դրանք միայն պոպուլիստական բնույթի են՝ բռնենք, փռենք ասֆալտին, սրանից խլենք և այլն»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը