«Մենք գտնում էինք, որ բողոքարկումը անհիմն է, ինչպես գտավ նաև դատարանը: Բնականաբար բավարարված եք, սակայն վերջնական բավարարված կլինենք, երբ բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել այս մեկ տարվա ընթացքում, կվերացվեն» ,- հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը:
Լևոն Քոչարյանի խոսքերով, խախտումները շատ են եղել. «Իմ ու եղբորս հաշիվների վրա էլ են կալանք դրել՝ բացարձակ անհիմն: Հետո իմ մասով հանեցին կալանքը, իսկ եղբորս մասով՝ ոչ: Ամեն դեպքում 4-5 ամիս իմ հաշիվները եղել են կալանքի տակ՝ ապօրինի հիմքով: Ասում էին, թե չեն հավատում, որ դրանք մեր ունեցվածքն են, ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանին է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը