24 07 2019

Երևի սեյֆը բացել, տեսել են 4 մլրդ չի, 27 հազար է, շոկի մեջ են ընկել․ Ռոբերտ Քոչարյան



«Իմ տպավորությամբ սա մի պրակտիկա է, որը Հայաստանում ենթադրում եմ, որ գոյություն ունի, այնքան սովորական է այս ամենն արվում։ Զարմանալի է կենսաթոշակի մասով․ պետք է կոմունալ ծախսերը հոգամ, փաստաբանական ծխսերը հոգամ։ Ինչո՞ւ եք այնպես անում, որ ես ունենալով հնարավորություն՝ օգտվեմ իմ բարեկամների աջակցությունից։ Մարդուն զրկում են ամեն ինչից, նաև պաշտպանվելու հնարավորություններից մեկ նպատակով՝ երևի խեղճացնելու»,- վերաքննիչ դատարանում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է առգրաված 27 հազար դոլարի մասին, երկրորդ նախագահը դիմելով դատավորին՝ ասաց․ «Ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27.000 դոլարն ինչու՞ են վերցրել։ Ես ասում եմ շոկից, երևի սեյֆը բացել, տեսել են 4 մլրդ չի, 27. 000 է, շոկի մեջ են ընկել»։

Դատավորը խնդրեց հեգնական տոնով չխոսել, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Դատարանն այն տեղն է, որտեղ մարդն իրավունք ունի իր կարծիքն ասել և օգտագործել այն բառապաշարը, որը ճիշտ է համարվում։ Եվ ես չեմ կարծում՝ բան եմ ասել, որն այդ շրջանակներից դուրս է։ Մեկ տարի է, որ լկտի ձևով ոտնահարում են իմ իրավունքները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ