Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսին անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշեց․
«ԵՄ-ն ոգևորված է վերջին մեկ տարվա ընթացքում բնակչությանը խաղաղության նախապատրաստելու և հումանիտար հարցերի վրա շեշտը դնելու դինամիկայով: Նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ կապված շփման գծում վերջին զոհերի, ինչպես նաեւ էսկալացիոն հռետորաբանության հետ:
Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն վերականգնելու խաղաղությանը և իրական բանակցություններին նպաստող մթնոլորտը»,-ասաց Դոնալդ Տուսկը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
«Անհրաժեշտ է քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան։ Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության պատրաստող միջոցների»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը