05 07 2019

Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Կրեմլի մամուլի ծառայությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ ՀՀ և ՌԴ ղեկավարները քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում։

Անդրադարձ է կատարվել  փոխգործակցության հրատապ հարցերին ԵՏՄ շրջանակում՝ ելնելով ՀՀ ընթացիկ նախագահությունից։

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստումը, ինչպես նաեւ ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները։

Քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության խնդիրները։

Ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ