Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի ղեկավար Գեորգի Կակիչաշվիլիի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նրա լիազորությունները դադարեցվել են, մինչև հունիսի 20-ին և 21-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքների հետ կապված հետաքննությունն ավարտվի։
Գերատեսչությունը պարզաբանում է, որ նա պաշտոնից չի հեռացվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը