02 07 2019

Ինչի՞ դեմ է պայքարելու նոր մարմինը, եթե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա․ կարծիք

Ինչի՞ դեմ է պայքարելու նոր մարմինը, եթե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա․ կարծիք

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Կոռուպցիան վերացրած երկրում ստեղծվում է հակակոռուպցիոն խորհուրդ:

Նախ որոշման մեջ նշված է,որ խորհրդի կազմում են լինելու ԲԴԽ նախագահը և Էթիկայի հանձնաժողովի նախագահը,որոնք այսօր փաստացի չկան, երկրորդը անհասկանալի է էլ ի՞նչի դեմ է պայքարելու այդ մարմինը,եթե Փաշինյանը բազմիցս հայտարարել է,որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա:

Այս զավեշտալի որոշումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վարչապետի դատարկ խոսքերը և դատարկ հայտարարությունները: Հիմա էլ Փաշինյանը վարչապետ է և ունի բոլոր սահմանադրական լծակները ղեկավարելու կոռուպցիայի դեմ պայքարը և ի՞նչի համար է պետք ստեղծել այս անիմաստ խորհուրդը երևի միայն ինքը գիտի:

Հ.Գ Ի դեպ նախկինում Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ եղել է նման կառույց ,որի նիստերին ես պատիվ եմ ունեցել մասնակցելու,այնպես որ նոր բան մտածեք պարոն վարչապետ,նոր բան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ