01 07 2019

Աբովյանում ՔՊ-ն պարտվեց Ռոմանոսի պատճառով. Սասուն Միքայելյան

Աբովյանում ՔՊ-ն պարտվեց Ռոմանոսի պատճառով. Սասուն Միքայելյան

«Աբովյանի ընտրությունները ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքը անձնավորեց իրա դերակատարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, պլյուս դրան պատկերացրեք՝ վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Աբովյանի ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին:

Պատգամավորը կարծում է, որ ՔՊ-ի պարտությունը պայմանավորված չէ իր դերակատարմամբ:

«Պետք չի բերել ուրիշ դաշտ, որը ՔՊ-ին վայել ա: Եթե մարդ կա, որ իրք արժեք ունի, պիտի գնահատվի և նշանակվի էդ գործին: Էս ա եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ պաշտպանել, ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ընդհանրապես, ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, որևէ մեկին չեմ ասել պիտի գնաք ընտրեք գործող քաղաքապետին: Պարզ ա, որ էս շարժման մեջ իներցիայի տակ ժողովուրդը ինչ-որ հարցի շուրջ ձայն ա տալիս »,- ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ Ռոմանոս Պետրոսյանը ցանկացել է դառնալ դեմք, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին Միքայելյանը դեմ է քվեարկել և չի միջամտել ընտրություններին:

Պատգամավորը նշեց, որ եթե դասեր չքաղեն, ապա թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում՝ նկատելով, որ համակարգում  աշխատած մարդկանց պարտադիր չէ փոխել, եթե նա նորմալ է աշխատել:

Միքայելյանը նշեց, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին ճանաչում է 1995թ-ից, երբ նա եղել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետը երկար տարիներ, նա կիրթ և նորմալ երիտասարդ է, բյուջեն կատարել է 105 և ավելի տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է, ինչը ՀՀ-ում չի եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ