ԵԽԽՎ-ն գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով գլխավոր քարտուղար է ընտրել Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիա Պեյչենովիչ-Բուրիչին։Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա կփոխարինի Թյորբորն Յագլանդին, որի իրավասությունների ժամկետը լրանում է 2019 թվականի հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ ՌԴ պատվիրակությունը կրկին կմասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին։ Ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի՝ Ուկրաինան լքել է ԵԽԽՎ-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը