25 06 2019

Քոչարյանը վերցնում է նախաձեռնությունը. topnews.am

Քոչարյանը վերցնում է նախաձեռնությունը. topnews.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը դիտել են շատերը։ Կարծիքները տարբեր են. սուր թշնամականից մինչեւ սուր բարեկամական։ 

Իրականում հնարավոր չէ մեկ հարցազրույցով քեզնով անել ողջ ընտրազանգվածը, առավել եւս, որ նման խնդիր չի դրվում։ Բայց հարցազրույցի ընթացքում կարմիր թելով անցնում է մի գործոն. Քոչարյանը խոսում է այն թեմաներից եւ այն այժմեականությամբ, որոնցից հայաստանյան քաղաքական դաշտում այսօր չի խոսում ոչ ոք. հավանորեն չտիրապետելով խնդիրներին կամ իրենց համար այլ օրակարգ կարեւորելով։

Այս առումով Քոչարյանը վերցնում է խորը փլուզման մեջ գտնվող քաղաքական դաշտի նախաձեռնությունը։ Նա հասարակության տարբեր շերտերի, այդ թվում իրեն չընդունող եւ չսիրող, ստիպում է մտածել, որ բացի ներքին հեղափոխական էյֆորիայից կան շատ ավելի լուրջ եւ ավելի կարեւոր խնդիրներ, ռիսկեր. սկսած անվտանգության խնդրից, խաղաղության եւ պատերազմի խնդրից, մինչեւ տնտեսական զարգացում եւ նույն այդ հասարակության բարեկեցության բարձրացում։

Մարդկայնորեն շատ դժվար է դատարանի սպասվող վճռի նախօրյակին տարանջատվել անձնական ապրումներից, վեր կանգնել դրանցից եւ խոսել համապետական առկա ռիսկերի մասին։ Քոչարյանի մոտ դա ստացվեց։

Մնացածը մյուսների գործն է։ Եթե հանրային կյանքում կլինեն բավարար թվով դեմքեր,որոնք կհասկանան առկա ռիսկերը եւ հանրության հետ պարզ ու բաց երկխոսության մեջ կմտնեն պետության հեռանկարի շուրջ, ապա կարելի է համարել, որ հարցազրույցը հասավ իր նպատակին։ Միեւնույն է վտանգները չնկատելը, վտանգները թերագնահատելը չի նվազեցնում նրանց վտանգավորությունը։ Հայաստանն այս առումով, իրոք, շատ բարդ ժամանակաշրջան է ապրում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ