24 06 2019

Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ում ՍԴ շուրջ ստեղծված հարցով հայտարարություն կանի

Վենետիկի հանձնաժողովը ՀՀ-ում ՍԴ շուրջ ստեղծված հարցով հայտարարություն կանի

Վենետիկի հանձնաժողովը 119-րդ պլենար նիստի ընթացքում քննարկել է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հարցը և խնդրել է հանձնաժողովի նախագահին հանդես գալ հայտարարությամբ։

«Հանձնաժողովն իրազեկված է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ վերջին հանրային հայտարարություններին՝ ՍԴ ներկա անդամների վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ»,- նշվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ