24 06 2019

ԱՄՆ-ն կարող է միջամտություն ունենալ ռուս-վրացական հակասությանը. Ալիկ Էրոյանց



«Ընդդիմությունը դեռևս 2012 թվականից մշտապես իր քննադատություններով ընկած էր իշխանությունների հետևից, որն օբյեկտիվ էր, քանի որ իշխանությունները չկարողացան կատարել խոստումները: Եթե համեմատելու լինենք Վրաստանում շատ ավելի կազմակերպված էր այս ամենը: Այժմ տեղի ունեցող իրադարձությունները ևս ընդդիմադիրների նախաձեռնության և ակտիվության շնորհիվ է տեղի ունենում: Նմանությունն այն է, որ վերջին երկու օրերին երիտասարդներ են ի հայտ եկել»,- լրագրողների հետ զրույցում Yerevan.today-ի հարցին՝ ինչ տարբերություններ կան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ուենցած իրադարձությունների միջև, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Նա նշեց, որ Վրաստանի իշխանությունը ընդունել է իր սխալները տարիների ընթացքում:

Վրաստանի իրադարձություններին արտաքին ուժերի միջամտության վերաբերյալ Էրոյանցը չբացառեց որ ԱՄՆ-ն ևս միջամտություն կունենա. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն Սահակաշվիլիի միջամտությունը կա, պարզ է, որ արտաքին ազդեցությունը կա, ռուսական գործոնը, հակասությունը Վրաստանի և Ռուսաստնի միջև ակնառու էր, մյուս կողմից հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունը չի հանդարտվում ցանկացած պարագայում ԱՄՆ-ն կարող է իր միջամտությունը ունենալ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ