24 06 2019

Էնքան հեգնեմ սաղին.... Ալեն Սիմոնյան



«Տիկին Սամսոնյան, ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ է Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչը իրեն այսպես պահում: Վայել չի սենց պահվածքը, բղավում եք, ընհատում եք ելույթ ունեցողին: Հարգելիս, մի արեք տենց, չի կարելի: Էդ ինչ խոսալու ձև ա, ատելության մթնոլորտից եք խոսում, ինչ որ բաներից եք խոսում: Ըտեղից ա սկսվում, երբ որ ծաղրում ենք, հեգնում ենք: Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- այսօր Ազգային Ժողովում ելույթի ժամանակ բորբոքվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Փոխխոսնակը դիմեց նաև ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

«Պետրոսյան Գևորգը գալիս ստեղ կայնումն ա՝ ավելի լավ ա, տղեն տղուն կոմպլիմենտ անի: Էտի ըտենց թեմայի մեջ էր, հա՞: Մի արձագանքեք տեղից և մնացեք պատգամավորին վայել չափի մեջ»,- հունից դուրս եկավ Սիմոնյանը՝ հավելելով՝ «արձագանքը լինելու ա տասնապատիկ ուժեղ, թող ոչ ոք չկկասկածի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ