«Այսօրվա իշխանությունները լավագույնս կարողանում են մանիպուլյացնել հասարակությունը, թե տեսեք, որ եթե ոչ մենք, ապա երեկվա իշխանությունը հետ կգա: Իմանալով հանդերձ, որ ժողովրդի 99 տոկոսը ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի արեց այս իշխանափոխությունը, այլ ընդդեմ նախկին իշխանությունների»,- Yerevan Today-ի հետ զրույցում նշեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ներկա իշխանությունների քաղաքականությանը:
Քաղաքական գործիչը շեշեց, որ հասարակությանն այս պահին ավելի շատ հետաքրքրում են տեսարանները:
«Իշխանություններն այդ նույն թալանչիների հետ լեզու գտել են և դա առաջիկայում ավելի ընդգծված կերևա: Իշխանությունները ցույց են տալիս, որ իբր պայքարում են այդ տեսակի՝ թալանչիների, օլիգարխների դեմ, սակայն իրականում նրանց հետ վաղուց են լեզու գտել»,- նկատեց Ռուբեն Հակոբյանը:
Նախկին պատգամավորը հավելեց սակայն, որ արդեն կա հասարակության մի հատված, որը հասկանում է իրավիճակի լրջությունը:
«Մի մասը դեռևս աղմկոտ լռությամբ է տանում, հրապարակային դաշտում ոչինչ չեն խոսում, բայց անձնական զրույցների ժամանակ ավելի ինֆորմացված և արգումենտային ասում են, որ այս իշխանությունն այլևս անելիք չունի: Կարծում եմ, որ պարզապես պետք է բևեռ ձևավորվի, որը կկարողանա ճիշտ շեշտադրումներով ժողովրդին և աշխարհին հասկացնել, որ մեր երկիրը միայն գոյության խնդիր չունի, այլև ունենք առաջնահերթություններ, որոնց պետք կարողանանք դեռ դիմակայել»,- քաղաքագետը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը