30 04 2024

Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան

Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հրեշն անկեղծացել է…

Ազգակործան պատուհասի հետ հանդիպումից հետո կիրանցին հուզված էր, զայրացած, արցունքն աչքերին։ Նիկոլը նրա մոտ անկեղծացել էր՝ որեւէ երաշխիք չկա, որ նույնիսկ իր համաձայնությամբ սահմանազատում-գծումից հետո ինչ որ պահի թշնամու կողմից չի գլխատվելու։ Եւ այս հեռանկարը միայն տավուշցիներին չէ՝ թշնամին ծրագրել է Հայաստանը դարձնել արեւմտյան ադրբեջան…

Իշխանատենչն անզիջում է՝ կամ ինքը կմնա վարչապետ, կամ՝ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Բայց չորս տարի շարունակ տարբեր բաց ու փակ հավաքներում ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ պետության մահախոսականի հեղինակը շա~տ դավաճան է։ Նույնիսկ Արփիի ներկայությամբ են վանկարկում իր ինչ եւ ինչպիսին լինելը։ Թքած… Կարեւորը՝ աթոռն է։

Հայաստանի սրընթաց գահավիժումը կասեցնելու միակ տարբերակն օր առաջ պատուհասից ազատվելն է, ինչը պահանջում է բոլոր ուժերի համակարգված եւ կազմակերպված գործողություններ Երեւանում։ Այո՛, անպայման Երեւանում…

Կեցցե՛ք, Բագրատ Սրբազան, Ձեր առաջնորդությամբ այսօր կարեւորագույն գործողություններ են իրականացվում Տավուշում։ Բայց քանի դեռ այս ազգակործանն, ամեն օր ոտքերը մաքրելով Սահմանադրության վրա շարունակում է մնալ իր աթոռին եւ հողերը թշնամուն հանձնելու նոր որոշումներ ստորագրել, վաղը նոր Բագրատ սրբազաններ են անհրաժեշտ լինելու Սյունիքում, Գեղարքունիքում …

Համոզված եմ, եթե իշխանափոխություն պահանջող հիմնական ուժերը կայացնեն Երեւանում համակարգված միասնական գործողություններ իրականացնելու որոշում, հավատացեք, օրերի հարց կլինի սրանից ազատվելը: Իր հակաօրինական եւ լկտի գործողություններով աչքի ընկնող ոստիկանությունը կդառնա «մերը», եթե իր դիմաց հավաքական ուժ տեսնի…

Վերջին շրջանում Հայաստանը ապրում է իր ամենաողբերգական ժամանակաշրջաններից մեկը։ Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել, որի ընթացքում կարող են հեղվել իրենց իրավունքների ու արժանապատվության համար պայքարող մեր հայրենակիցների արյունը։

Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ…»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ