21 06 2019

Իշխանությունները նախկիններից «բոբո ձյաձյա» են կերտում. Միհրան Հակոբյան



«Քաղաքական պայքարը Հայաստանում ոչ ոք չի կարող արգելել, հատկապես որ մարդկության պատմության մեջ մի բանն է անփոփոխ՝ իշխանության համար պայքարը»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանի այն կոչին, որ նախկինները չփորձեն վերակենդանանալ, այլ «հանգիստ սսկվեն տեղները»:

Նախկին պատգամավորը շեշտեց, որ ներկա իշխանությունները փորձում են նախկին իշխանությունից «բոբո» կերտելով՝ դիվիդենտներ հավաքել:

«Նրանց որպես «բոբո ձյաձյա» խաղացնելով, փորձում են ինչ-ինչ դիվիդենտներ շահել: Դա էլ բացատրվում է նրանով, որ ներկա իշխանություններն աչքի չեն ընկնում ծրագրերի և գաղափարախոսության առկայությամբ և փորձում են խաղարկել նախկին իշխանության ստվերը»,- նկատեց քաղաքական գործիչը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ