«Պարոն վարչապետ, այս ելույթի ցանկությունը չունեի, բայց դուք ստիպեցիք, որ այս ելույթն ունենամ: Դու ասում եք չեք հիշում, որ նախկինում նդդիմության համար լծակներ եք պահանջել, բացեք 2017թ-ի հոկտեմբերի 2-ի ձեր ելույթն այս ամբիոնում: Դուք, խոսելով ընդդիմության լծակներ տալու մասին, ասել եք. «ինչի՞ եք ընդդիմությանը խմբակցության իրավունք տվել ձևական, վարչապետ առաջադրելու իրավունք տվեք, եթե դրանից էլ զրկեք, միգուցե թույլ տաք գանք խորհրդարան, ավագանիում առաջադրվենք, տվեք լծակ»։ Այսինքն, դուք իշխանությանը հստակ ասում եք՝ «ձեր արածը բանի պետք չի և տվեք լծակ, որ մենք կարողանանք իրացնենք»»,- ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական Հրանտ Բագրատյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը նաև անդրադարձավ սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարությանը, թե «պետք չի մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետև մենք ժողովրդի կառավարություն ենք». «Այ քեզ բան, բոլորից կսպասեմ նման արտահայտություն, բացի ձեզանից, տիկի՛ն Բաթոյան։ Հայկ Սարգսյանը մի անգամ դրա մասին ասեց, որ ժողովրդի կառավարության վրա մի գոռացեք... կարծես, թե մնացածը սաղ թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարություն եք։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք, ծառայում ենք ժողովրդին, և եթե ասում ենք՝ ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ դուք պետք է հակադարձեք այս արտահայտությամբ, այն դեպքում, երբ կարողացել եք հարց լուծեք, որ ես հիացել եմ: Մի ընտանիքի հարց եք լուծել, որ անընդհատ ուզում էի գլուխ գովայի, որ սենց նախարար ունենք»,-ասաց Բագրատյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը